Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պահպանենք մեր մոլորակը, այն մեր վերջին Նոյյան տապանն է». Ֆելիքս Ղարաբաղցյան

Դեկտեմբեր 25,2012 15:11

«Մարդկությունը փնտրում է միջոցներ երկխոսության շնորհիվ բոլոր կնճռոտ հարցերը լուծելու համար: Նման կառույց ստեղծելը ժամանակի հրամայականն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գավառի նախկին քաղաքապետ, «Նոյյան այգի» մշակութային հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Ղարաբաղցյանը:

Նրա խոսքով՝ Արարատի լանջին կկառուցվի «Նոյյան այգի», որը պայմաններ կստեղծի միջազգային անհատականությունների ցանկալի փոխհարաբերությունների ստեղծման եւ հանդիպման համար.

«Ծրագիրը ներկայացրել եմ կառավարությանը, հետագայում նախարարությունը ծանոթացել է դրան: Գաղափարը ամեն տեղ ընդունվում է շատ լավ, ծրագրի իրագործումը կդառնա առաջնահերթ ու ձեռնտու գործունեություն, որը կնպաստի ժողովրդի բարեկեցիկ կյանքին: Այգու կառուցման համար ներդրում անողները շատ են, տարածքը 600 հեկտար կլինի, որպեսզի աշխարհի բոլոր պետություններին բավարարենք»:

Բանախոսի պնդմամբ՝ թուրքերի հետ ունեցած պրոբլեմը այս ծրագրի շնորհիվ կլուծվի, քանի որ թուրքերի կողմից համաձայնություն կա: Տարածքը կդառնա աշխարհի հրաշալիքներից մեկը.

«Ծրագիրը հանգստացնելու, սերտացնելու եւ միավորելու է տարբեր ժողովուրդների, նրանք նույնպես ցանկություն են հայտնում համերաշխության այգի մտնել: Պահպանենք մեր մոլորակը, այն մեր վերջին Նոյյան տապանն է»:

Հիմնադրամի տնօրենի համոզմամբ՝ երկրագնդի ողջ մարդկությունը կձգտի տեսնել ստեղծված հրաշալիքը՝ խաղաղության օրրանը, որով եւ կանխատեսվում է միլիոնավոր զբոսաշրջիկների հոսք դեպի Հայաստան աշխարհ: Համաշխարհային արժեքների միաձուլման, միջազգային եւ միջկրոնական հարաբերությունների կարգավորման համար առանցքային գաղափար է հանրության կողմից արդեն իսկ ընդունված «Մեկ Աստված, մեկ Նոյյան տապան» կարգախոսը, որի հիմքի վրա կարելի է հիմնել լիածավալ համակարգով միջազգային կառույց:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31