Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն կարճեց գործի վարույթը

Դեկտեմբեր 25,2012 14:05

Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 25-ի նիստում, գրավոր ընթացակարգով քննության առնելով քաղաքացի Գոհար Բոտոյանի դիմումի հիման վրա գործը, որոշեց կարճել գործի վարույթը:

Որոշում ընդունելիս ՍԴ-ն առաջնորդվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 32, 60 և 69-րդ հոդվածներով սահմանված դրույթներով: Ըստ այդմ, մասնավորապես, ՍԴ-ն կարճում է գործի վարույթը դրա քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, նաև` երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Հիշեցնենք, որ դիմողը վիճարկում էր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների սահմանադրականությունը: Հիշյալ հոդվածները վերաբերում են երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին ծնողների մասնակցությանը և ալիմենտի ինդեքսավորմանը:

Ի դեպ` սա ՍԴ-ի կողմից այս տարի քննության առնված վերջին գործն էր: ՍԴ-ի առաջիկա նիստը, ըստ դատարանի կայքէջում տեղադրված նիստերի ժամանակացույցի, նշանակված է 2013թ.-ի հունվարի 22-ին:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31