Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլ օգտագործած վարորդներին չեն ներելու

Դեկտեմբեր 25,2012 13:49

Տոնական օրերին ալկոհոլ օգտագործած  վարորդների նկատմամբ ներում-բեկում չի լինելու: Նրանք, ըստ Ճանապարհային ոստիկանության  փոխգնդապետ Արսեն Արշակյանի, պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:

«Ոչ մի ներում-բեկում չի լինելու, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, վարորդը, որը օգտագործած կլինի ալկոհոլ, միայն կենթարկվի վարչական պատասխանատվության, այսինքն՝ մեքենան տուգանային հրապարակ չի տեղափոխվի, որ  մեքենայում գտնվող  ուղեւորները դրանից չտուժեն»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Արշակյանը:

Պարոն Արշկայանը նաեւ ասաց, որ այս տարի տեղադրված արագաչափերի ու տեսախցիկների շնորհիվ նվազել են ավտոտրանսպորտային  վթարները Երեւանում: Ըստ նրա՝ դեկտեմբերի 24-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  դեպքերը նվազել են 12-ով, մահերը՝  5-ով, իսկ վիրավորները՝ 2-ով. «Այսինքն՝ այս տարի գրանցվել է 67 դեպք՝ 2 մահ, 90 վիրավոր»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ 43 արագաչափ սարքերից 37-ը Երեւանում են տեղադրված, իսկ  խաչմերուկներում 35 տեսանկարահանող սարք կա արդեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31