Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ, Հայաստանը Եվրոպական միության կամ Եվրասիական միությանն ինտեգրվելու ընտրության հարցում պետք է իրականացնի Հայաստանի համար շահավետ քաղաքականություն:
«Այնպիսի քաղաքականություն, որը կբխի Հայաստանի շահերից, այլ ոչ թե գաղափարախոսական խնդիրներից: Իսկ թե ում հետ պետք է լինի Հայաստանը՝ Եվրասիական միությա՞ն, թե՞ Եվրոպական միության հետ, կարծում եմ՝ առաջին հերթին իր հետ»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետի գնահատմամբ, հայ-ռուսական հարաբերությունները տարիների ընթացքում ամրապնդվում են եւ կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Նա հիշեցրեց, թե վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ոլորտներին վերաբերող միայն 170 պայմանագիր ու հուշագիր է ստորագրվել:
Հարցին, թե Ռուսաստանի հետ հարաբերույթւոնների սերտացումը Հայաստանին չի՞ խանգարի ԵՄ ինտեգրվելու հարցում, քաղաքագետը պատասխանեց. «Ամեն մի համագործակցություն ունի իր տրամաբանությունը: Ռուսաստանի հետ համագործակցությունը երկկողմանի հարաբերությունների ֆորմատն է: Ինչ վերաբերում է Եվրոինտեգրման գործընթացին , այս համագործակցությունն էլ տեղի է ունենում հաշվի առնելով այն առանձնահատկությունները, որոնք կան տարածաշրջանում: Տեսնում ենք, որ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում եվրոինտեգրման համագործակցության շրջանակներում, նպաստում են ավելի բարձր ժողովրդավարացմանը, եվրոպական անվտանգության շահերի ամրապնդմանը տարածաշրջանում: Բայց դեռ կան խնդիրներ ՝ կապված անվտանգության քաղաքականության հետ, որոնք կարող են գտնել լուծում եվրոինտեգրման պայմաններում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ դեռ խնդիր դրված չէ, որ Հայաստանը պետք է մտնի Եվրասիական միությո՞ւն, թե Եվրոպական միություն, դրա համար պետք է գտնել համագործակցության ձեւաչափերը համագործակցել երկու կառույցների հետ էլ:
Նա նաեւ չհամաձայնեց, թո Ռուսաստանը կարող է ճնշումներ գործադրել գործադրել Հայաստանի վրա եվրասիական միություն ինտգրվելու հարցում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ