«Ես տարի ու կես առաջ եմ ասել, որ իմ կարծիքով չի առաջադրվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումն այսպես մեկնաբանեց
«Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը` վստահեցնելով, որ այն բացարձակ անակնկալ չէր իր համար. «Դա միանգամայն սպասելի էր: Այո, ես վստահ եմ եղել, որ չի առաջադրվելու: Իսկ մեկնաբանել չեմ ցանկանում: Դա իր իրավունքն է` ինքը ինչ մեկնաբանությամբ որոշեց չառաջադրվել»:
Մեր հարցին` քաղաքագիտական առումով դա ճի՞շտ որոշում էր` Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Դա իր գործն է, իր իրավունքն է, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում` առաջադրվի, չառաջադրվի, ինչ պատճառաբանությամբ: Ես կարծում եմ, կոռեկտ չի մեկնաբանելը»:
Թե իսկապե՞ս Լեւոն Տեր-Պետրոսյանն ամայացնում էր քաղաքական դաշտը եւ տեղ չէր թողնում երիտասարդներին դառնալ լիդեր` Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց դա ՀԱԿ-ի երիտասարդներին հարցնել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ