Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Լեւոն Տեր Պետրոսյանի խնդիրն էր Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահել»

Դեկտեմբեր 25,2012 13:04

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումն իր համար միանգամայն սպասելի էր. «Ես վստահ էի, որ նման որոշում կկայացնի: Դա պարզ էր ինձ համար: Տարիքի հետ կապված հիմնավորումը շատ տրամաբանական ու նորմալ էր»:

Աղվան Վարդանյանի մեկնաբանությամբ` ՀԱԿ առաջնորդը լուծված է համարում իր առջեւ դրված խնդիրը` Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահելու: Նա դիմել է Եվրոդատարան` ապացուցելու, որ ցանկության դեպքում չէր կարող այդ օրը տանից դուրս գալ:

Ըստ Աղվան Վարդանյանի, ստեղծված իրավիճակում անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել կոնգրեսականները, որոնք վստահ էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31