Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Commentary Magazine.ԱՄՆ հայ համայնքը դեմ է Չակ Հագելին պաշտպանության նախարար նշանակելուն

Դեկտեմբեր 25,2012 13:38

Երկրի ամենահեղինակավոր հայ-ամերիկյան լոբբիստական խմբերը «անհանգստացած են»  ԱՄՆ պաշտպանության նախարարի հավանական թեկնածու Չակ Հագելի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշումից: Գրում է «Քոմմենթարի մեգըզին» հանդեսը:

«Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում նախկին սենատոր Հագելի Անկարայի խորամանկ խաղի կանոնններին հետևելուն, որոնցով հարցականի տակ է դրվում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան ազնվությունը», – ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ էլփոստով արած հայտարարության մեջ:

Հագելը ԱՄՆ կառավարության Հայոց ցեղասպանության ճանաչմանը դեմ է հանդես եկել ու ասել է, որ 1915թ. մեկ միլիոնից ավելի հայերի կոտորածը չի կարծում, որ ցեղասպանություն է:

«Ինչ եղել է 1915թ., եղել է 1915թ.: Որպես ԱՄՆ սենատոր, կարծում եմ, որ այս հարցը լուծելու լավագույն տարբերակը կլինի, որ թողնենք պատմաբաններն ու ուրիշները որոշեն, թե ինչ է տեղի ունեցել և ինչու», – 2005թ. ասել է սենատոր Հագելը մի խումբ հայ լրագրողներին:

Հագելի արած հայտարարությունները կրակի տակ են առել իսրայելամետ  համայնքը, միասեռականների իրավունքները պաշտպանող խմբերը և Ամերիկայի կուբացիները: Վաշինգտոնում բազմաթիվ դաշնակիցներ և աջակիցներ ունեցող Ամերիկայի հայ համայնքի  քննադատությունները Հագելի պաշտապնության նախարար նշանակելու հարցը կարող են ավելի խնդրահարույց դարձնել Սենատում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31