Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ

Դեկտեմբեր 25,2012 12:17

Շարունակվում են Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունների առաջատար մասնագետների այցերը հանրապետության բոլոր մարզեր։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մարզային բուժհաստատություններին այդ կենտրոնների կցումները նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել մասնագիտացված բժշկական օգնությունը, ինչպես նաև նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքը։

Հոկտեմբերից սկսված այցերի  ընթացքում արդեն հետազոտվել է 8586 մարդ։ Նրանցից 6952-ին նշանակվել է ամբուլատոր, 68-ին` հիվանդանոցային բուժում։ Այս գործընթացում ընդգրկված են նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր աշխատում են մարզերի գլխավոր մասնագետների հետ։

Մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները սկսել են վիրահատություններ կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր են կատարում, ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություններ տրամադրում։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31