Սիրիայի քրիստոնյաները տխուր Սուրբ Ծնունդ կնշեն այս տարի, քանի որ երկրի եկեղեցիներն ու նրանց հետևորդները շարունակվող բռնությունների
իրենց մասնաբաժինն են ունեցել: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում կա մոտ երկու միլիոն քրիստոնյա, որոնցից շատերը հայեր են:
Կարդացեք նաև
«Երկրում շարունակվող բռնությունների պատճառով Սիրիայի կրոնական առաջնորդները որոշում են կայացրել, որ եկեղեցիները չեն տոնի Սուրբ Ծնունդը», – թերթին ասել է 25-ամյա սիրիացիա Ջամիլ Դիարբեքիրլին:
«Արևմտյան ուժերը լիակատար անուշադրության են մատնել այս սարսափելի ողբերգությունը», – ասել է ատամնաբույժ Ջորջ Գորեյը, ով Սիրիայից մեկնել է Ստամբուլ, – «Քրիստոնյաները շատ անհանգիստ էին հեղափոխության հենց սկզբից, որովհետև նրանք արդեն գիտեին, ինչ արդյունք էլ ունենա այն, նրանք ավելի թանկ վճարելու, քան մյուս մարդիկ և մյուս կրոնական կազմակերպությունները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ