Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում ձեռնպահ են մնում գնահատել ՀԱԿ առաջնորդի որոշումը

Դեկտեմբեր 25,2012 11:27

Նկատի ունենալով ներկայիս քաղաքական իրողությունները ճի ՞շտ եք հանարոմ ՀԱԿ առաջնորդի` առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը` Aravot.am-ի հարցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դա Տեր-Պետրոսյանի անձնական որոշումն է եւ ինքը որեւէ կերպ չի ցանկանում մեկնաբանել կամ պարզաբանել դա: Դիտարկմանը, որ ՀԱԿ առաջնորդի անձնական որոշումները իրենց ազդետությունն են ունենում նաեւ ընդհանուր քաղաքական դաշտի, հետագա զարգացումների վրա, եւ այդ իմաստով, չեն կարող զուտ անձնական տեսանկյունից դիտարկվել, մեր զրուցակիցը դարձյալ ձեռնպահ մնաց սեփական դիրքորոշումը բարձրաձայնելուց: Միայն ասաց, որ իր կարծիքով յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ քաղաքական ուժի առաջնորդն ինքն է որոշում որեւէ քաղաքական գործընթացի մասնակցել-չմասնակցելու նպատակահարմարությունը, ուստի այս տեսանկյունից, ԲՀԿ-ական պատգամավոր ճիշտ է համարում լսել ՀԱԿ գործիչների մեկնաբանությունները եւ գնահատականները:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նույնպես կիսում է գործընկերոջ դիրքորոշումը: Սակայն, մեր հարցին՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես որոշել էր որեւէ կերպ չխառնվել ընտրական գործընթացներին, դրան գումարվեց նաեւ ՀԱԿ առաջնորդի որոշումը` չի ՞ ստացվում, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարող է առանց մրցակցության, անգամ 100 տոկոսանոց արդյունք գրանցելով հասնել հաղթանակի, ասաց. «Ես մշտապես ասել եմ եւ կրկնում եմ, որ ճիշտ չէ անհատական որոշումներին փորձել ինչ-որ պարտադրանքի երանգներով գնահատականներ տալ: Ցանկացած դեպքում, ցանկացած քաղաքական գործընթացներում ցանկացած այլընտրանքի առկայություն ինձ համար ողջունելի է»:

Տիգրան Ուրիխանյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ փաստորեն, առաջիկա նախագահական ընտրություններին մեր քաղաքական դաշտն ամայացած է գնում, քանի որ, ըստ էության, այլընտրանքները բացակայում են: «Եթե դուք գտնում եք, որ չկա որեւէ անհատ, ով անձնական հանձնառություն ստանձնելով որեւէ պաշտոնի պատասխանատվության տակ մտնելով` միգուցէ եւ այդպես է»,- ասաց Ուրիխանյանը` հավելելով, որ կա ժամանակ աշխատելու այն մեծ զանգվածի հետ, որը ենթագիտակցական մակարդակում կողմորոշում ունի եւ այն ի օգուտ իշխանությունների չէ, բայց չի արտահայտվում ինչ-որ մի հստակ թեկնածու չլինելու պարագայում: Իսկ դա, ըստ ԲՀԿ մամուլի խոսնակի, պատրաստի հենք է որեւէ թեկնածուի համար:

Հարցին` դեռ չե՞ք բացառում առաջիկա ընտրություններում փոփոխությունների հասնելու շանսը, մեր զրուցակիցը հավելոց, որ իր համոզմամբ դեռ կա տեսական հնարավորություն հստակ դիրքորոշումներով ընտրազանգվածին ուղղորդելու: Ամեն դեպքում, նա խորհուրդ է տալիս սպասել առաջադրումներին եւ վերջնական եզրահանգումներն ու եզրակացություններն անել արդեն այդ հիմքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31