ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները երեկ երեկոյան ձերբակալել են Արարատի մարզպետարանի Մասիսի սոցիալական ծառայության աշխատակից Արման Բաղդասարյանին նպաստառուներից կաշառք ստանալու կասկածանքով:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով այս պաշտոնատար անձը կարիքավորներին խոստացել է աջակցել նպաստ ստանալու գործընթացում՝ մեկ ամսվա նպաստի գումարը ստանալու դիմաց:
Գործով քննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը:
«Փաստինֆո»