Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը ՄԻԵԴ է ներկայացրել թվով 4-րդ գանգատը

Դեկտեմբեր 25,2012 10:49

«Ա1+» հեռուստաընկերությունը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Հայաստանի Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի գործողությունների ու որոշումների իրավաչափությունը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հեռուստաընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը, մասնավորապես, 2010 թ դեկտեմբերի 16-ի հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրի դիմումի մերժման հերթական որոշման շրջանակներում ՀՌԱՀ-ն այնպիսի գործելակերպ էր որդեգրել, որով «նորից ստեղծում է իրավական անորոշություն, այնպիսի գործելակերպ, որը բաց է կամայականությունների առջև»:

ՀՌԱՀ-ն իր որոշման մեջ նշում է, որ հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերությունը 4 չափորոշիչներով ներկայացրել է «բավարար» տվյալներ, թեև օրենքում չկա նման վարկանիշային չափանիշ, օրենքը և կարգը նախատեսում է «0-10» թվանշաններ, որով պետք է գնահատվի ներկայացված փաթեթը՝ չափորոշիչների ներքո: Հետաքրքրական է, որ «բավարար»-ն, ըստ հանձնաժողովի անդամների վարկանիշային գնահատականների, «0»-ով է արտահայտվել, բացի մեկ դեպքից, երբ «2» է գնահատվել: «Եթե բոլորը «0» են դրել՝ բացի մեկից, նշանակում է հանձնաժաղովի որոշման բովանդակային մասը չի համապատասխանում վարկանիշային արդյունքներին, այսինքն՝ առաջանում է անորոշություն»,- ասաց Արա Ղազարյանը:

Գանգատում նշվում է, որ 2002-2010թթ. ընթացքում բոլոր մրցույթներին, որոնց «Ա1+»-ը մասնակցել է, ՀՌԱՀ-ի գործելակերպում էական ոչինչ չի փոխվել, թեև օրենքները բարելավվել են: «Բայց խնդրո առարկա հարցը, այն է՝ արդյոք օրենքները բավարար հստակություն ամրագրո՞ւմ են, մնում է նույնը: Արդյո՞ք ՀՌԱՀ-ի գործողությունները, վարվելակերպը, մրցույթն անցկացնելու, գնահատելու եղանակները ապահովում են իրավական հստակեցում, որոշակիություն և բավարար երաշխիքներ կամայականության դեմ՝ այս դեպքում արդեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եզրույթներով՝ պատասխանն է՝ ոչ: Ո՛չ 2002 թվականին է դա եղել, ո՛չ 2004թ և ո՛չ էլ 2010թ.»: Այսպիսով, կողմի եզրահանգմամբ, ՀՌԱՀ-ը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ արտահայտվելու ազատությունը, իսկ դատարաններն էլ պատշաճ դատական ստուգում չեն ապահովել, որովհետև Կոնվենցիայի հիշյալ հոդվածը սխալ են կիրառել:

Սա «Ա1+»-ի 4-րդ գործն է Եվրոդատարանում՝ 2002թ. հոկտեմբերին ներկայացված «Ա1+»-ի առաջին բողոքն հեռարձակման արտոնագրից զրկելու ՀՌԱՀ որոշման դեմ էր, այն մերժվել էր, որովհետև հեռարձակման արտոնագիր ստանալու մրցույթը տեղի էր ունեցել մինչև Հայաստանի կողմից Կոնվենցիայի վավերացումը: Երկրորդ գործով, որով վիճարկվում էր 2004թ հեռարձակման արտոնագրի մրցույթը, «Ա1+»-ը 2008թ. հաղթել էր ՀՀ-ին: Երրորդ գործը ներկայացվել է 2009թ. հոկտեմբերին: Գանգատում նշվում է, որ Հայաստանը խախտել է «Ա1+»-ի իրավունքը՝ հեռուստաընկերության վարույթ չհարուցելով: Թեև այն ՄԻԵԴ ներկայացնելուց ի վեր անցել է երեք տարի, սակայն դեռևս այդ գործի քննությունը չի սկսվել:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31