Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասությունններ կային նախաքննության եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքերի միջեւ

Դեկտեմբեր 25,2012 10:47

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երեկ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զուրաբյանի հարցաքննությունը:

Նրա դատաքննութան եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների մեջ հակասություն տեսնելով, դատարանը հրապարակեց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Մասնավորապես, նախաքննության ժամանակ վկան ցուցմունք էր տվել, որ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դեպքի օրը՝ այս տարվա հունիսի 17-ին իրեն տեղեկացրել է, որ իրենք ծեծել են հաճախորդին (ռազմական բժիշկ Վահե Ավետյանին), մինչդեռ դատական քննության ժամանակ, վկան հայտնել էր, թե Նորայրն իրեն տեղեկացել էր, որ ծեծել է հաճախորդին:

Հակասություններ կային նաեւ ժամանակագրության առումով:

Դատարանը դատական հաջորդ նիստի օրը չի որոշել, քանի որ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պալատի գրասենյակին ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանի՝ Սերգեյ Մկրտչյանի արձակուրդի մեկնելու հետ կապված նոր պաշտպան ներգրավվելու հարցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31