Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Եթե պատճառը տարիքը լիներ` Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակեր ավելի վաղ

Դեկտեմբեր 25,2012 10:44

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դժվարանում է միանշանակ ճիշտ կամ սխալ գնահատել: «Նայած որ տեսանկյունից»,- Aravot.am-ի հարցին այսպես անրձագանքեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:

Հետաքրքրվեցինք` քաղաքական դաշտի ներկայիս իրողություններից ելնելով առավել ճիշտ չէ՞ր ընկալվի առաջին նախագահի առաջադրումը: Դավիթ Հարությաունյանն ասաց. «Միգուցէ, Հայաստանի համար ավելի ճիշտ լիներ: Թեեւ, մտածում եմ, որ առաջին նախագահն ավելի սթափ է գիտակցում շանսերը` հաղթանակի հասնելու ու դրանով է պայմանավորված նրա չառաջադրվելու որոշումը»:

Ընդհանրապես, մեր զրուցակցի գնահատմամբ, ընտրությունների ժամանակ ունենալ մրցակիցներ, որոնք հայտնի եւ ոչ թե անհայտ, երկրի համար դրական բան է: «Սակայն, նաեւ հասկանում են Լւոն Տեր-Պետրոսյանի քայլը, որը պայմանավորված է ներկա իրողություններով եւ գործող նախագահի վարկանիշով»:

Կարծում եք Լեւոն Տեր-Պետրոսյանին վախեցրե՞լ է Սերժ Սարգսյանի «հզոր իմիջը», որը ստեղծել են ՀՀԿ-ականները` հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչների մոտ, կարծում եմ, վախի հասկացությունը կիրառելի չէ, այլ գնահատական է` ինչպես է մարդը մնում պատմության մեջ, որպես ընտրություններին մասնակցած եւ չհաղթած, մասնակցած եւ ենթադրենք, այսքան տոկոս ձայն հավաքած եւ այլն: Սրանք իմիջային հարցեր են, որոնք քաղաքական գործիչների համար կարեւոր են»:

Իր որոշման հիմնական պատճառ, ՀԱԿ առաջնորդը նշել է տարիքային ցենզը. «Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»: Մեր հարցին` կարծում եք դա հիմնավո՞ր պատճառ է, Դավիթ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, եթե միայն դա լիներ, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակեր ավելի վաղ: Չեմ կարծում, որ այս օրերին փոխվեց նրա տարիքը: Բայց, որպես հիմնավորումներից մեկը եւս հասկանում եմ իր ասածը եւ համաձայն եմ, որ դա փաստարկներից մեկը կարող էր լինել` որոշում կայացնելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31