Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը այսօր կամ վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը:
Նա նշեց, որ սեփական դիմումի համաձայն է ազատվելու զբաղեցրած պաշտոնից: «Ես ինքս եմ աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ արդեն հոգնել եմ: Աշխատանքից ազատվելուց հետո ես արդեն կանցնեմ իմ գիտական աշխատանքին»,- պարզաբանեց Շոթա Վարդանյանը: Հարցին, թե ո՞վ է փոխարինելու իրեն նշեց, որ տեղեկություններ չունի: