Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Rich սրճարանը Ռոբերտ Քոչարյանին չի պատկանում»

Դեկտեմբեր 24,2012 23:25

Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով կոնգրեսականների վրա հայտնի ձայնագրության ազդեցության  ու տպավորությունների մասին, ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասաց. «Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի ձայնագրությունը, բացի նրանից, որ ապացուցեց այն, որ ավազակապետության մեջ ենք ապրում, ոչ մի ազդեցություն կոնգրեսականների վրա չունեցավ: Ցույց տվեց, որ նույնիսկ պատգամավորն ապահովագրված չի: Այսինքն, մենք որ քաղաքական գործունեությամբ զբաղվենք, նստենք խոսենք, պետք է մի հատ շրջապատներիս հարցերը լուծենք՝ գաղտնալսման  հարցերն ապահովենք, այսինքն մենք էլ ծառայություն ունենանք: Քաղաքական գործիչներն այսօր քաղաքակական գործունեություն ծավալելու համար հավասար մրցակցային պայմաններում չեն: Հիմա ի՞նչ է եղել, մարդիկ նստել են սրճարաններում խոսել են, խոսել են ինչ-որ գաղափարների մասին: Կարծում եմ, ձայնագրությունը նաեւ իշխանության թուլությունն է: Եթե նույնիսկ դա ԱԱԾ-ն չի արել, ապա իրենք պետք է իրենց գործողությունները անեն, որովհետեւ այսօրվա տեխնիկայի պայմաններում շատ մի դժվար չի հայտնաբերել: Եթե իրենք իսկապես գտնեն ձայնագրության հեղինակին, մենք կհասկանանք, որ իրենք իսկապես շահագրգիիռ են, որ ասեն՝ երկրում  այսպես ուժեր կան, որոնք փորձում են վարկաբեկել քաղաքական այլ ուժի: Այսինքն, երկու դեպքում էլ մենք շահելու ենք: Եթե ԱԱԾ-ն չի, նշանակում է պետությունն այս գործում մասնակցություն չունի, երկրորդ ուժը կա: Բայց դա էլի ԱԱԾ-ի գործն է, որ հայտնաբերի ու ձերբակալի»:

Մեր դիտարկմանը, որ շահարկումներ կան, որ Rich սրճարանը Ռոբերտ Քոչարյանին է պատկանում, Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ սրճարանը Ռոբերտ Քոչարյանինը չի. «Այլ մարդու է, այնպես որ, հետաքրքրվեք: Իմ տեղեկություներով՝ այլ մարդու է պատկանում»: Ընդ որում՝ Վահագն Խաչատրյանը հուշեց ուղղությունը՝ «Ազգային ժողովում փնտրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31