Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ոչ միայն վերանայում է նախագահ Սահակաշվիլիի թողած քաղաքական ժառանգությունը, այլև տարածաշրջանի անսասան թվացող տնտեսական ծրագրերը: Գրում է «Իզվեստիա» թերթը:
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջան գնալուց առաջ նա սկսել է կասկածել, թե օգտակար կլինի Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա (Բաքու-Թբիլիսի-Կարս) կապող երկաթուղին, որն արդեն հինգ տարի է, ինչ կառուցվում է և որը պետք է շահագործման հանձնվի 2013թ. երկրորդ կեսին,: Փորձագետները կարծում են, որ Վրաստանի վարչապետը այդպիսով Մոսկվա ազդանշան է ուղարկում աբխազական երկաթուղու վերաբացման կարևորության մասին:
«Աշխարհաքաղաքական առումով այս ծրագիրը օգտակար է Վրաստանի համար, սակայն տնտեսական առումով բազմաթիվ հարցեր է առաջանում մեզ համար», – լրագրողներին ասել է Բիձինա Իվանիշվիլին, – «Ահագին տարանցիկ ուղիներ կան. դա լավ է: Բայց այս նոր երկաթուղու բացումը հիմիկվա ճանապարհով Ադրբեջանի եկող ապրանքների հոսքը կարող է 2-3 անգամ նվազեցնել, ինչն իր ազդեցությունը կունենա մեր նավահանգիստների վրա»:
Այս ուղին ձեռք չի տալիս Իրանին, ինչպես նաև վերջնականապես մեկուսացնում է Հայաստանի տրանսպորտային կապերը: 2000-ականներին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ամերիկյան ընկերություններին արգելել էր մասնակցել այս ծրագրին: Նա կարծում էր, որ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի չմասնակցելը հակասում է ԱՄՆ-ի Կովկասում տարվող քաղաքականությանը: Չնայած տարածաշրջանում ունեցած ուժեղ դիրքերին, ԱՄՆ-ն չկարողացավ խանգարել ծրագրի իրագործման մեկնարկին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ