Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ Բագրատյանի առաջադրվելու որոշման մասին. «Պետք է սպասեր Տեր-Պետրոսյանի որոշմանը»

Դեկտեմբեր 24,2012 22:30

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շտապել է առաջադրվելու մասին հայտարարելու հարցում:

«Լավ կլիներ, եթե  Բագրատյանը սպասեր Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, հետո որոշեր առաջադրվելու հարցը քննարկել կամ ՀԱԿ-ի քաղխորհրդում կամ էլ ինքնառաջադրման որոշում կայացներ: Լավ կլիներ, որ ամեն ինչ փոխհամաձայնեցված լիներ»,-Aravot.am-ին ասաց տիկին Սարգսյանը:

Մեր հարցին, պարոն Բագրատյանի քայլը ՀԱԿ-ում դավաճանություն համարո՞ւմ են, տիկին Սարգսյանն ասաց. «Հույս ունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում Հրանտ Բագրատյանն իր որոշումը կփոխի: Մենք գործընկերներ ենք եղել, նաեւ ընկերներ: Չեմ շտապում գնահատականներ տալ, գտնում եմ, որ ճիշտ կլիներ սպասելը»: Նա նաեւ չհամաձայնեց, թե ՀԱԿ-ի ներսում գործիչների առաջարկները, տեսակետները կամ  ներկայացրած ծրագրերը խմբագրվում են եւ անդրադառնալով «այսօր  «Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ պարոն Բագրատյանն ակնարկին՝ « Բայց վերջապես մենք ունենք մեր տեսակետները, եւ դուք այսօր կլսեք: Դուք կլսեք, որ դրանք էականորեն տարբերվում են: Այսօր դուք կլսեք մաքուր ձեւով ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ծրագրերի մասին: Այսինքն՝ չխմբագրված այն տարբերակով, որովհետեւ ՀԱԿ-ում բնական է, պիտի խմբագրվեին», կրկին ասաց՝ չեմ ուզում գնահատականներ տալ:

ՀԱԿ պատգամավորը վստահեցրեց, որ բոլորը անհամբեր սպասում են ՀԱԿ առաջնորդի առաջադրմանը, իսկ ՀԱԿ-ի կազմաքանդման մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում. «Միայն նրա առաջադրման դեպքում է, որ մենք ռեալ շանսեր ունենք ձեռնոց նետելու գործող վարչախմբին եւ հաղթանակի հնարավորություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31