Բաշկիրիայի Իգլինսկիյ շրջանի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա հայազգի տղամարդու, որը կասկածվում է շինհրապարակից գողություն կատարելու մեջ, որտեղ նա աշխատում էր որպես բրիգադավար: Հայտնում է «Բաշինֆորմ» լրատվական գործակալությունը:
Շինհրապարակի սեփականատերը հայտնել էր, որ տարածքից անհետանում են ջեռուցման մարտկոցներ, պատուհանի շրջանակներ, շինանյութեր:
Երիտասարդը ոստիկանությանը ներկայացրել է ռուսական անձնագրի պատճենը,` ասելով, որ այլ փաստաթուղթ չունի. «Սակայն գործի վարույթի արդյունքում պարզ է դարձել, որ շինարարը իրեն այլ մարդու տեղ է ներկայացնում: Իրականում նա Ուկրաինայի քաղաքացի է, որը 2009թ. սպանության կասկածով գտնվում է հետախուզման մեջ», – հայտնել են Բաշկիրիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ