Hayely.am-ի տեղեկություններով, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր իր առանձնատանը ժողով կանցկացնի, որին կմասնակցի ՀԱԿ-ի ակտիվը, եւ այդ ժողովից հետո կհրապարակի նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափը: Նույն աղբյուրի համաձայն, ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանը հայտարարելու է ոչ միայն չառաջադրվելու, այլեւ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հերքեց տեղեկությունները՝ պնդելով, որ այսօր հաստատ այդ հարցը չի քննարկվելու: «Միգուցե վաղը պարոն Տեր-Պետրոսյանը կխոսի, սպասենք, ինտրիգային է, բայց մի քիչ էլ սպասենք»,- հավելեց տիկին Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ