«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես չի ուզում ասել, թե ում կսատարի նախագահի առաջիկա ընտրություններում . «Երբ որ կառաջադրվեն, էն ժամանակ տեսակետ կասեմ» ։
Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականության մասին Արամ Սարգսյանը ոչինչ չի ուզում ասել, առաջին նախագահը թիմ ունի, թող նրանք խոսեն. «Դա ի՞նչ իմ ասելու բանն է»։
Լրագրողները հիշեցրին, որ նրա թիմը հիմա միայն Արեւմուտք-Ռուսաստան ճամբարներից է խոսում։ Պարոն Սարգսյանը քաղաքական դաշտը չի բաժանում արեւմտամետների եւ ռուսամետների։ Նրա տպավորությամբ բոլորն էլ հայամետ են՝ վկա Վաղարշակ Հարությունյանը։
« Մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ մեկս մյուսին էլ չենք պիտակավորում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ