ՆԱՏՕ-ն անվանել է Գերմանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրամադրած Պատրիոտ հրթիռների տեղակայման վայրերի անունները, մինչդեռ Իրանը շարունակում է պնդել, որ հրթիռները միայն վնաս կբերեն Թուրքիային: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ թերթը»:
«Գերմանիան իր մարտկոցները կտեղակայի Կախրամանմարաշում (Մարաշ), Նիդերլանդները իր մարտկոցները կտեղակայի Ադանայում և ԱՄՆ-ն իր մարտկոցները կտեղակայի Գազիայնթապում», – ասված է ՆԱՏՕ-ի դեկտեմբերի 22-ին արված հայտարարության մեջ: Հրթիռների տեղակայումը, որը կկատարվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում «միայն պաշտպանողական կլինի», – ասված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում, – «այն չի սպասարկի թռիչքի գոտուց դուրս գտնվող կամ այլ հարձակողական գործողություն: Նրա նպատակն է կանխել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, պաշտպանել Թուրքիայի բնակչությանն ու տարածքը և նվազեցնել ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմանի լարվածությունը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ