Լրահոս
Օրվա լրահոսը

Խ. Խաչատրյանը ներողություն չխնդրեց, «Ժողովուրդ»-ն էլ դիմեց դատարան

Դեկտեմբեր 24,2012 17:33

«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան: Մասնավորապես նա լրագրողուհուն ասել էր. «Դե գրի՛, ազիզ ջան, գրի՛, ցավդ տանեմ, Ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: «Ժողովուրդ» թերթը Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել թերթից և լրագրող Սոնա Գրիգորյանից:

Aravot.am-ը Ս. Գրիգորյանից հետաքրքվեց՝ գործը ի՞նչ ընթացք է ստացել: Նա մանրամասնեց. «Մենք դատարան երկու հայց ենք ներկայացրել՝ մեկը թերթը, մյուսը՝ լրագրողի անունից: Մինչև գործը վայրույթ չընդունվի, մենք չենք կարող հայցադիմումը ներկայացնել»:

Ս. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական կտա կատարվածին և ինչի՞ պատճառն է նմանատիպ երևույթների գոյությունը: Նա պատասխանեց. «Մարդը կոռեկտության սահմաններն անցնում է, և երբ լրագրողը հարց է ուղղում և անկալում պատասխան, նա ոչ կոռեկտ ու ոչ սթափ վիճակում առանց հիմքեր ունենալու վիրավորում է լրագրողին: Կարող էր հրաժարվել ու չպատասխանել լրագրողի հարցին: Ես իրեն չեմ հայհոյել կամ վիրավորել, որ ինքը նույն կերպ ինձ պատասխաներ: Ես ունեմ ձայնագրություն, որտեղ դա երևում է: Շատ նորմալ պատասխանեց, վերջում, չգիտես ինչու, ափերից դուրս եկավ և վիրավորեց»:

Խ. Խաչատրյանից (լուսանկարում) էլ հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից և լրագրող Սոնա Գրիգորյանից: Նա ի պատասխան մեր հարցի փոխանցեց հետևյալը. «Ազիզ ջան, ես հեռախոսով ոչ մի բան չեմ ասում, քանի որ իմ ասածները հեռախոսով աղավաղվում է և սխալ ձևով է մեկնաբանվում: Եթե հարց ունեք եկեք գրասենյակ ստեղ տվեք, կտեսնենք, Ձեր հարցին կպատասխանենք: Շնորհակալություն, ցտեսություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31