Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցներին ուղարկվում են դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ

Դեկտեմբեր 24,2012 17:24

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Ըստ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի, ՀՀ կառավարությունը նույն նպատակով հրավերներ է ուղարկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ հրավերներ չի ուղարկել:

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Նման հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31