Ռումինիայի Սապանտա քաղաքում գործում է Զվարթ անվանումով գերեզմանատուն: Գերեզմանոցն առանձնանում է նրանով, որ նրա արտաքին ձևավորման մեջ գերակշռող են վառ գույներն, իսկ հանգուցյալների գերեզմանաքարերին պատկերված են իրենց կյանքում տեղի ունեցած ուրախ դրվագները, դեպքերը: Տեղացիները գերեզմանատան նման տեսքը կապում են հին ժամանակներում ընդունված մի կարծիքի, ըստ որի, մահը ուրախ անցում է աշխարհիկ կյանքից դեպի ավելի լավ ու երջանիկ կյանքի: Գրում է factroom.ru-ն:
Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 51 մենամարտ, որոնցից 21-ը հաղթել է առաջին ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին:
Վազքի ժամանակ մարդու առավելագույն արագությունը պոկման պահին կազմում է 48,678կմ/ժ:
Չափահաս մարդու օրգանիզմում նյարդերի երկարությունը կազմում է մոտավորապես 75 կմ:
Անդրանիկ Ջալալյան