Լրահոս
Օրվա լրահոսը

«Չտրկյանի գործն» էլ «Մատաղիսի գործի» պես կբացահայտվի. վստահեցնում է պետական դավաճանության հոդվածով դատապարտվածի պաշտպանը

Դեկտեմբեր 24,2012 17:16

Այսօր վճռաբեկ դատարանը մերժեց Աշոտ Չտրկյանի բողոքը, որը մեղադրվում է պետական դավաճանության օժանդակության հոդվածով եւ դատապարտվել 10-ը տարի ազատազրկման: Aravot.am-ի հետ զրույցում Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ պատճառաբանելով, թե այն  անհիմն է, հետեւաբար վարույթ չի ընդունվի, մինչդեռ. «Դատարանը պետք է պատճառաբանի, թե ինչու չի ընդունում, բայց նա գրել է, որ չի համապատասխանում եւ վերջ: Իսկ թե ինչը չի համապատասխանում, դե արի ու էշը ցեխից հանի, ոնց անես, որ համապատասխանի»:

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ 414 պրիմ 2 հոդվածը նախատեսում է այն հիմքերը, որով վճռաբեկ բողոքը կարող է վարույթ ընդունել: Բացի այդ, ըստ նրա՝ կարեւորն այն հանգամանքն է, որ այս արարքը որպես պետական դավաճանություն, պետք է կարողանա համապատասխանել Հայաստանի քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հատկանիշներին, եւ Ղարաբաղի դեմ ուղղված արարքը չէր կարող ՀՀ քրեական  օրենսգրքով դատապարտվել. «Մենք ունենք հիմք, եւ  վճռաբեկ դատարանը կարող էր նորմալ պատճառաբանությամբ ստեղծել լուրջ դատական նախադեպ, որ վաղը չէ մյուս օրը չիրականացվեր այսպիսի գործողություններ: Ղարաբաղի դեմ ուղղված գործողությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չպետք է դատապարտվեր, որովհետեւ այս դեպքում, հարց է առաջանում, բա Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքով ինչ է դատապարտում»:

Բաղդասարյանը կարծում է, որ «Չտրկյանի գործն» էլ «Մատաղիսի գործի» նման է լինելու, դատապարտվողն անմեղ է ու տարիներ անց դա բացահայտվելու է: «Վճռաբեկ դատարանը դատական ատյան չէ: Բողոքը վերադարձնելով դատարանը չի կարող իրականացնել արդարադատություն եւ այս քայլը հակասում է Սահմանադրության 92 հոդվածի դրույթներին: Եթե բողոքը վերադարձվում է՝ նշանակում է չի իրականացվում արդարադատություն»,- նշեց Բաղդասարյանը, որի խոսքով դատարանը արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու իրավունք չունի:

Հավելենք նաեւ, որ 10 տարի ժամկետով ազատազրկված Աշոտ Չտրկյանի մայրը՝ Անահիտ Չտրկյանը, արդարադատության համակարգի ցուցաբերած սխալի ու որդու անմեղությունը հաստատելու պահանջով 14 օր է նստացույց է անում նախագահի նստավայրի առջեւ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31