Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Դեկտեմբեր 24,2012 17:12

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից`

Ռամկավար ազատական կուսակցությունը, նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում:

Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը՝ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31