Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը պնդում է, որ «Gallup»-ի հարցումների արդյունքները «նախապես պայմանավորված» են

Դեկտեմբեր 24,2012 16:55

«Gallup»-ի վերջին հարցումների համաձայն, նախագահական առաջիկա ընտրություններին քաղաքացիների միայն 2 տոկոսը կքվեարկեր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին, եթե նա առաջադրվեր: Ու քանի որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մշտապես հպարտանում է իրենց կուսակցության նախագահի բարձր վարկանիշով ու պնդում է, որ իրենց ղեկավարը ժողովրդի կողմից սիրված ու գնահատված է, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ «Gallup»-ի հարցումներից հետո մտավախություն չունե՞ն, որ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը կտրուկ ընկել է: «Gallup»-ի հարցումներին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ ես շատ լավ գիտեմ, թե այդ սոցիոլոգներն ինչ մոտեցումներով են առաջնորդվում: Միշտ տեսել ենք, որ նրանց արդյունքները կամ նախապես պայմանավորված արդյունքներ են կամ էլ իրականությանը չեն համապատասխանել»,- ասաց տիկին Բիշարյանը:

Մեր հարցին, թե ՀՀԿ թեկնածու գործող նախագահին վերաբերող ցուցանիշն է՞լ է նախապես համաձայնեցված ու իրականությանը չի՞ համապատասխանում, տիկին Բիշարյանն ասաց. «Դրա մասին չէ խոսքը: Այսօր նախագահական ընտրությունների մասնակցող թեկնածուների ցանկում միակ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է, սա լրիվ ուրիշ բան է, սրա հետ հաշվի պիտի նստենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31