Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն անընդունելի են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2012 16:47

«Իմ ներկայությունը բացահայտ է: Հրանտ Բագրատյանը մեր ընկերն է եղել»,- այսօր «Ազատություն» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքերով` Հրանտ Բագրատյանի քաղաքական ուժը միշտ գործել է այն դաշտում, որտեղ իրենք պատկերացրել են նաեւ իրենց քաղաքական ուղղվածությունը, մոտեցումները. «Բնականաբար, իմ ներկայությունն այստեղ պայմանավորված է Հրանտ Բագրատյանի անձի եւ մոտեցումների հետ: Սատարման մասին խոսելը դեռ վաղ է: Ոչ միայն Հրանտ Բագրատյանը, որեւիցե թեկնածու դեռ չի ներկայացրել իր հայտը: Միայն անձով չի պայմանավորված սատարելու հանգամանքը: Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպիսի մոտեցումներ ունի, ինչպիսի ծրագրային դրույթներ: Բացի այդ, մեր մոտ այդ հարցը դեռ փակված չէ, թե մենք մեր թեկնածոո՞վ հանդես կգանք, թե՞ կսատարենք այլ թեկնածուի: Բայց Բագրատյանի հետ, կարծում եմ, մենք միշտ ընդհանուր լեզու կգտնենք»:

Ըստ նրա, նախագահի ընտրությունները հերթական, հերթապահ ընտրություններ չեն եւ շատ լուրջ են իրենք վերաբերվում. «Միայն օլիմպիական մասնակցության համար չի կարելի մասնակցել: Բնականաբար, մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե նախագահի ընտրություններին հաղթելու հավանականություն ունենք: Բայց նաեւ գտել ենք, որ նախագահի ընտրությունները հնարավորություն են տալիս գաղափարները եւ մոտեցումները հասու դարձնել հասարակության ավելի լայն շրջանների: Բայց անձնական իմ մոտեցումն այն է, որ դա լավագույն ձեւը չէ: Այլ ճանապարհներ էլ կան»:

Խաչատուր Քոքոբելյանը նաեւ ասաց, որ շատ արհեստական է անընդհատ խոսել ընդդիմության միավորման մասին, դա կապել միայն անձերի հետ եւ այդ հարցում մեղադրել միայն իշխանություններին, որովհետեւ ընդդիմությունը պետք է իր մեջ կամք գտնի` հստակ մոտեցումների եւ խնդիրների շուրջ համախմբվելու համար. «Նախ, ընդդիմության միավորում ասելով` չեմ հասկանում 18 կամ 26 քաղաքական ուժերի միավորում: Համախմբում ասելով` ես հասկանում եմ նման մոտեցումներով քաղաքական ուժերի այնպիսի ինտեգրում, որ հասարակությունն իրապես դա դիտարկի որպես համախմբում»: Անհրաժեշտ պայմաններ կան, որոնք, պարոն Քոքոբելյանի խոսքերով` պետք է լինեն, որ խնդիրը լուծվի:

Թե ի վերջո ո՞վ է «Ազատ դեմոկրատների» համար ավելի նախընտրելի թեկնածու` Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ նրա, ավելորդ հարց է, բայց անկախ անձնականն խնդիրներից, ինքը չի ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային դրույթները վերջին եւ պահանջատիրական մոտեցումները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31