Լրահոս
Օրվա լրահոսը

The Times ofIndia. «Մադրասի Սուրբ Մարիամ եկեղեցում պատարագ չի տրվի»

Դեկտեմբեր 24,2012 16:43

«Թայմս օֆ Ինդիա» թերթն անդրադարձել է Մադրաս քաղաքի եկեղեցիներին` նշելով, թե որն ինչ ձևով է անկացնելու Սուրբ ծնունդը:

Թերթի հետ զրույցում ծխական քահանա հայր Ռեյնան ասել է. «Ծննդյան տոները Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, որը դեկտեմբերի 18-ին դարձավ 300 տարեկան, ամենայն հավանականությամբ լուռ կանցնեն: Եկեղեցում ոչ մի ծառայություն չի մատուցվի, քանի որ քաղաքում հայ չի մնացել: Եկեղեցու  պահակը` Ալեքսանդրը, ինչպես միշտ հանրության առջև կբացի Հնդկաստանի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի դռները, սակայն պատարագ չի լինի, ոչ էլ աղոթողներ կլինեն»:

Հայերը Մադրասում հաստատվել էին 1666թ., այն Հնդկաստանի հայերի ամենախոշոր գաղութներից մեկն էր: 20-րդ դարի 60-ականներին քաղաքում արդեն գրեթե հայ չէր մնացել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31