Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև Հին Նոր տարի մի լավ քեֆ ենք անելու». Նոր տարին «ուտիս» օր չէ

Դեկտեմբեր 24,2012 16:51

«Էլ ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ, ձմեռ պապ»: Այս երգը հավանաբար լսո՞ւմ եք հեռուստատեսությամբ կամ էլ ռադոյով, նշանակում է` Նոր տարին մոտ է: Աստիճանաբար սկսվում է ամանորյա եռուզեռը. ինչպես ամեն տարի, մադիկ պատրաստում են անհրաժեշտ մթերքների ցանկը և գնումներ կատարում: Սակայն քիչ թե շատ փոխվել են ավանդույթներն ու սովորույթները: Եթե նախկինում տոնական սեղանի բաղկացուցիչ մասն էին կազմում լոբին, ոսպը, չրերը, ընկույզը, մրգերն ու քաղցրավենիքը, ապա այսօր… «Խոզի բուդը, դոլման ու բլինչիկները պետք է անպակաս լինեն»,-ասում են մեր հայրենակիցներից շատերը: Այնինչ Նոր տարին ոչ թե «ուտիս», այլ պաս օր է: Հնում Նոր տարվա կարևորագույն ուտեստն էր տարեհացը, որը բաժանում էին 12 մասի: Նրա մեջ դրվում էր «դովլաթը»` գուշակության դրամը: Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ «դովլաթը», նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ: Այժմ շատ երկրներում, քաղաքներում և մարզերում Նոր տարին տարբեր կերպ են նշում: 20-ամյա Լիանան, ով անցած Ամանորը նշել է Ռուսաստանում, պատմում է. «Այնտեղ ամսի 31-ի գիշերը մարդիկ հավաքվում են ու միասին ուրախանում: Իսկ հաջորդ օրերին գնում են այնպիսի վայրեր, որտեղ կարող են լիաթոկ զվարճանալ: Մինչ հիմա հիշում են թատրոնի նախասրահում կուտակված հերթը, տոմսերը սպառվել էին, բայց մարդիկ պահանջում ու պահանջում էին»: Իսկ 21-ամյա Աննան, ով ապրում է Երևանում, ասում է. «Անհամբեր սպասում եմ, սկզբում այցելեու եմ բարեկամներիս, այնուհետև ընկերներիս: Մինչև Հին Նոր տարի մի լավ քեֆ ենք անելու` բարձր տրամադրությամբ, ռիթմիկ երգերի ներքո»: Ի տարբերություն Աննայի` Ռուբեն պապիկը այնքան էլ ոգեվորված չէ ամանորյա խնջույքներով. «Ծախսի բուն ա, բյուջեի ճեխքում կլինի, հետո ո՞նց եմ պարտքերս մարելու»,-ասում է նա: Չնայած այս ամենին` մինչ օրս Հայաստանի տարբեր շրջաններում մարդիկ ուրախությամբ են սպասում Նոր տարվան: Հունվարի 1-ը դիմավորում են դրսում` խարույկների շուրջ` տուրք տալով արևի Միհր աստծուն:

Հիշեցնեմ, որ XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն իր տոմարագիտական ռեֆորմով հայերի շրջնում Նոր տարի սահմանեց հունվարի 1-ը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31