Լրահոս
Օրվա լրահոսը

The Hindu. «Ջոն Բալյանի «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» գիրքը ներկայացվել է Հնդկաստանում»

Դեկտեմբեր 24,2012 16:19

Պատմական հիշողություններ, ցեղասպանություն, արմատականություն` այս ամենը զետեղված է Ջոն Բալյանի «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպում: Գրում է «Հինդու» թերթը:

Գրքում նկարագրված են 1960- 70-ականները, Հայոց ցեղասպանությունից մոտ 50 տարի անց, որի մասին գրքի հերոսներից մեկը իմանում է իր հորեղբոր միջոցով:

Գրքում շարադրված պատմությունը մեծ մասամբ անհայտ է, գրում է թերթը, սակայն Բալյանը մտահոգված չէ, թե Թուրքիայում ինչպես կընդունեն իր գիրքը. «Թուրքիայում փոփոխություններ են տեղի ունենում», – ասում է Բալյանը, – «Օրհան Փամուկն արգելված էր, որովհետև օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, սակայն մտավորականներն ու պատմաբանները կոչ են անում մարդկանց, որ խոսեն, մարդիկ ձգտում են ճշմարտությանը: Սա թերևս ամենակարևոր խնդիրն է հայկական սփյուռքի համար՝ սկսած 1975թ.: Մինչ այդ հայերը շոկի և ամոթի մեջ էին: Այս պատմությունը նրանք չէին ուզում քննարկել կամ փոխանցել մյուս սերունդներին»:

Ցեղասպանության սերունդը ուզում էր մոռանալ իր լեզուն ու սովորությունները, այդպես էր մոտ 50 տարի, մինչ նոր սերունդը գլուխ բարձրացրեց ու ցանկացավ ճանաչել ու հպարտանալ իր արմատներով, գրում է թերթը: «Անցյալը երբեք անցյալ չէ, այն մնում է մեզ հետ: Դուք պետք է ներեք անցյալում կատարվածը, բայց երբեք չմոռանաք այն, սակայն չես կարող ներել՝ մինչև Թուրքիայի իշխանությունները ներողություն չհայցեն ու քանի դեռ չեն բուժվել դառնության վերքերը», – ասում է Բալյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31