Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Զուրաբյան առճակատման մասին. «Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել»

Դեկտեմբեր 24,2012 16:15

«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ եթե առաջադրումներն ավարտվեն, ինքը բացահայտ կասի իր կարծիքը թեկնածուների մասին. «Ես իմ կարծիքն ունեմ: Ժամանակի ընթացքում թեկնածուները կառաջադրվեն, դուք գիտեք իմ բնավորությունը, իմ անցած կյանքը, իմ ապրած ուղին, ես բացահայտ իմ տեսակետը կասեմ»:
Նա այսօր եկել էր «Ազատություն» կուսակցության համագումարին: Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո’չ Հրանտ Բագրատյանի ելույթի հետ կապված նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ` ասելով, որ իր համար պարզ, հասկանալի է Հրանտ Բագրատյանի տեսակետը:

Սասուն Միքայելյանի խոսքերով` ընդդիմությունը պետք է կարողանա համախմբվի, քաղաքական ինտրիգները թողնի, որովհետեւ երկիրը ծայրահեղ վիճակի մեջ է. «Ես «Հանրապետության» համագումարին ասացի` մեր երկիրը նման է հիվանդ մարդու, որ սկզբնական շրջանում բոլորն ասում են հիվանդ է, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, հետո բոլորը հավաքվում են, որ փրկեն` չեն կարողանում: Մեր երկիրը այդ կարգավիճակի մեջ է: Էդ ինտրիգները պետք է թողնենք, երեխեք ջան, թե չէ ամեն ինչ վատ կընթանա»: Թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դեռ առաջադրումները չեն սկսվել, բայց ՀՀԿ-ն արդեն հայտարարում է, որ պայքարում են բոլորը երկրորդ տեղի համար, որովհետեւ ֆավորիտը Սերժ Սարգսյանն է` նա պատասխանեց. «Որովհետեւ նորմալ ընդդիմություն չի ձեւավորվել, այ դրա համար էլ ըտենց խոսում են: Երբ որ նորմալ ընդդիմություն կձեւավորվի, ամեն մարդ իր խոսքի արժեքը կիմանա»:

Aravot.am-ի հարցին` ընդդիմության շանսերը ինչպե՞ս եք գնահատում` նա պատասխանեց. «Եթե այս ընտրություններով կարողանանք կորիզ ձեւավորել, ընդդիմադիր նորմալ կորիզ կդառնա` բնական է, շահելու ենք: Այսինքն, պարտադրի կամ ինչ-որ առաջարկ անի, այս կառավարությունն էլ, իշխանությունն էլ պիտի հասկանա, որ մենք այս վիճակից պիտի դուրս գանք: Ես պարզ բան եմ ասում` եթե այսպես շարունակվի` ո՞ւր ենք գնում: Այստեղ վախենալու, թաքցնելու,պահելու բան չկա: Ամեն մեկիս ընտանիքում պրոբլեմ կա: Հասարակ պրոբլեմից ընտանիքներ են քայքայվում: Հասարակ պրոբլեմից այսօ մարդիկ լքում են Հայաստանի Հանրապետությունը»:

Մեր հարցին` հասարա՞կ պրոբլեմ է, երբ առճակատումներ կան Նիկոլ Փաշինյան, Լեւոն Զուրաբյան…Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ի՞նչ առճակատումներ կան: Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել: Բայց մտածել են` հաղթանակի համար: Ամեն մեկը մի տեսանկյունից է մոտեցել: Հմի ամեն մեկը մի տեսանկյունից է, բայց ընդհանուր եթե վերցնես ընդդիմութուն-իշխանություն, հանրապետության մասշտաբով, բոլորն էլ ուզում են էս երկիրը կարգավորել: Բոլորի ծրագրերը նախընտրական գրեթե նույնն է, բայց ով ինչ ձեւ կկատարի` հարցը հենց դրանում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31