Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատողություն կհայտարարվի գորգի մրցավարին և մեղավոր ըմբիշներին

Դեկտեմբեր 24,2012 15:48

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ, տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի և Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գևորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Ա. Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել և տվել է Է. Ենոքյանին, ինչից հետո մրցող ըմբիշների և նրանց երկրպագուների միջև ընդհարում է սկսվել:

Նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա էին նախարարի տեղակալներ Ս. Խաչատրյանը և Ա. Քարամյանը, ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ա. Բաղդատյանը և մրցավարական հանձնաժողովի նախագահ Ս. Հարությունյանը, մեկ անգամ ևս ուշադրությամբ դիտելով մրցամարտի տեսագրությունը, եկել են այն եզրակացության, որ իսկապես, նախօրոք միավորը Ա. Գալստյանին տալը մրցավարի կողմից սխալ է եղել, որը րոպեներ անց հենց մրցավարի կողմից ուղղվել է:

Նշենք, որ միջադեպը, նույն օրն իսկ հարթվել է, սակայն, ներկաները խիստ դատապարտելով երևույթը, որոշել են առաջարկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային նկատողություն հայտարարել 2 ըմբիշներին, նրանց անձնական մարզիչներին և խիստ նկատողություն՝ գորգի մրցավար Գ. Հարությունյանին, չթույլատրելով նրան մասնակցել երկու մրցաշարերի, միաժամանակ հորդորելով ֆեդերացիայի ղեկավարությանը մեկ անգամ ևս լրջորեն ուսումնասիրել կատարվածը և անել համապատասխան եզրահանգումներ:

“Նման երևույթներն անհարիր են մարզաշխարհին և անհամատեղելի սպորտի հետ: Պետք է ավելի ուշադիր լինել և հետագայում բացառել նմանատիպ միջադեպերը”,- խստորեն հանձնարարել է Հրաչյա Ռոստոմյանը:

Աստղիկ Մարտիրոսյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31