Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչարը վերադարձել է պոդիում

Դեկտեմբեր 24,2012 15:29

Անի Քոչարը թոշակի անցնել դեռ չի պատրաստվում

 

Ավելի քան երեք տարվա դադարից հետո նա կրկին մասնակցեց նորաձևության ցուցադրության: Ամուսնությունից և բալիկ ունենալուց հետո «LHarmony» նորաձևության տան ցուցադրությունը նրա առաջին բեմելն ու վերադարձն էին:

«Անկեղծ ասած շատ անակնկալ կերպով եղավ վերադարձս, որի մասին որոշումը կայացրել եմ ցուցադրությունից հաշված օրեր առաջ: Լինելով չափազանց զգացմունքային` հուզական որոշում եմ կայացրել. պարզապես կարոտել էի պոդիումը, նորաձևության աշխարհն ու այն հուզումները, որ ունենում եմ բեմում և բեմ բարձրանալիս: Ես բոլորովին այլ կերպ եմ վերաբերում այդ ամենին: Նորաևությունն ինձ համար արվեստ է, իսկ ես, որպես մանեքենուհի, այն մատուցողներից մեկը: Իհարկե, մտավախություն ունեի` արդյոք ամեն բան լավ կստացվի՞, քանի որ դադարս փոքր-ինչ երկար տևեց, և ոմանց համար ես այլևս նախկին մանեքենուհի էի»,- անկեղծացավ Անին:

Քոչարը մանեքենուհու կարիերան սկսել է 2000-ականներին, մասնակցել է հարյուրավոր ցուցադրությունների Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, եղել է մի շարք ապրանքանիշերի դեմք, բայց այդ ամենը կարծես անցյալում էր, և թվում էր, թե Անին այլևս չի ներկայանա որպես մանեքենուհի: Բայց նա, ինչպես միշտ, անկանխատեսելի է:

Արդյոք սա մեծ վերադարձ է. այս հարցին ի պատասխան` Անին նշեց, որ չի կարող միանշանակ ասել, և որ ամեն բան ժամանակը ցույց կտա, քանի որ միայնակ որոշում կայացնել չի կարող: Եթե պահանջարկ լինի, ստանա լավ առաջարկներ, գուցե և շարունակի աշխատել նաև որպես մոդել:

«Մեր երկրում, ցավոք, հաճախ չեն կազմակերպվում նորաձևության ցուցադրություններ,  և հեղինակավոր հայ փոքրաթիվ մոդելավորողները չեն կարող ամեն շաբաթ կամ ամիս ցուցադրություններ ունենալ: Փոքր երկրում էլ փոքրիկ նորաձևության ինդուստրիա է, եթե կարելի է այդպես ասել, այնպես որ հաճախ հանդես չեմ գա, բայց ինպես նշել էի վերջերս տված հարցազրույցներից մեկում, ես ինձ նախկին մանեքենուհի չեմ համարում և թոշակի անցնելու համար կարծում եմ` դեռևս վաղ է: Ինձ հետաքրքիր է այսօրվա «ֆեյշն» ոլորտը, այն շատ տարբերվում է 10 տարի առաջվանից, երբ ես ամենապահանջարկված և շատ աշխատող մոդելներից էի: Ես ցանկանում եմ ինձ համար բացահայտել նաև այսօրվա` արդի ասպարեզը:

Շնորհակալ եմ հայ լավագույն մոդելագործներից մեկին` Միքայել Դանիելյանին, որ ինձ հիշեցրեց իմ կոչումներից մեկի մասին և առիթ տվեց թարմացնելու ինձ համար շատ կարևոր զգացողությունները: Վերջին ցուցադրությունն ու համագործակցությունը եղել էր «Զատիկ» հայկական  հեղինակավոր ապրանքանիշի հետ. այնպես որ հացրել էի մի լավ կարոտել մոդելային իրարանցումն ու պոդիումի շնորհած հուզմունքը»,- եզրափակեց Անի Քոչարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31