Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր ճանաչվել է Կոտայքի մարզի լավագույն մարզիկ, ինչի համար սրտանց շնորհավորում ենք նրան:
Մրցաշրջան 2012-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները պետք է որ հրապարակվեն վաղը եւ միայն այդ ժամանակ հայտնի կդառնա, թե ով է ընդգրկվել ցուցակ եւ որերորդն է: Ժամանակից առաջ չանցնենք, բայց համոզված ենք, որ Հռիփսիմեն լինելու է առաջին եռյակում` ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի ընկերակցությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև