Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. Թշնամին պետք է ավելի շատ կորուստներ ունենա

Դեկտեմբեր 24,2012 15:01

Այսօր «Տեսակետ» ակումբում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, ամփոփելով տարվա ռազմաքաղաքական իրադարձություններն ու խնդիրները, նշեց, որ ակնհայտ իրողություն է այն, որ մենք 2012 թվին մեր պաշտպանական ներուժը կարողացանք էլ ավելի ամրապնդել. «Կարողացանք որոշ զինատեսակներ ցուցադրել Ստեփանակերտի զորահանդեսին՝ ցույց տալով հրթիռներ: Այդ հրթիռները կարող ենք, ըստ անհրաժեշտության, ուղղել նպատակակետին: Իսկ սա անարձագանք չմնաց Ադրբեջանի կողմից: Դա պատերազմը զսպելու, թշնամու ագրեսիան կանխելու ուղղությամբ կաեւոր ազդակ էր: Վերջին երկու զորավարժությունների ժամանակ երեւաց, որ մենք ունենք իրական ուժ: Մեծ հավանականություն կա եւ մենք կարող ենք իրագործել այն սցենարը, որ մենք Ադրբեջան պետությունը կարողացանք բաժանել երկու մասի: Խաղարկվեց սցենար, որը կարող է կենսագործվել ռեալ պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում: Սա թշնամուն խաղաղություն պարտադրելու սցենարներից է: Մեր բանակը կարող է այդ սցենարն իրականացնել»:

Ջամալյանի խոսքով՝ դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը փորձում է անընդհատ լարված իրավիճակ առաջացնել, բայց թշնամին պետք է ավելի շատ, ծանր կորուստներ ունենա իր նախահարձակության պատճառով:

Ջամալյանն անդրադառնալով բանակի կարգապահությանը, ասաց. «Բանակը կենդանի օրգանիզմ է եւ չպետք է բավարարվել ձեռք բերված հաջողություններով: Մենք պետք է փաստենք, որ կարգապահության ամրապնդման առումով ունենք հաջողություններ, բայց դա անընդհատ պրոցես է ու պետք է այս ուղղությամբ անընդմեջ գործընթաց լինի»:

Ըստ Ջամալյանի՝ անցնող տարին բնորոշվեց հակառակորդի դիվերսիոն ակտիվությամբ եւ ՀՀ եւ Արցախի սահմանների մոտ. «Այս դիվերսիոն գործողությունները չունեին ռազմական նպատակահարմարություն, դրանք ունեին քաղաքական քարոզչական նպատակահարմարություն: Անընդմեջ կորուստների զգացողություն առաջացնել, տպավորություն ստեղծել, որ առաջնագծում նախապատերազմական վիճակ է, որպեսզի սպառնալիքներն ավելի լուրջ ու հիմնավոր ընկալվեն մեզանում եւ այդ անառողջ հոգեբանական ֆոնին հասունացնեն Արցախը հանձնելու գաղափարը: Բայց մենք կրկին համոզվեցինք, որ թշնամու ագրեսիան զսպելու արդյունավետ եղանակը՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության համարժեք պատասխանն է, ընդ որում համարժեք պատասխանը ենթադրում էր անհամաչափ կորուստներ պատճառել, որովհետեւ նա պետք է ավելի շատ կորուստներ ունենա, որ իրեն զուսպ պահի: Իսկ պատասխան գործողությունները տվեցին իրենց ցանկալի արդյունքը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31