Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի կարծիքը «Մատաղիսի գործի» հետ կապված հետեւյալն է. «Եթե անմեղ մարդիկ դադարել են անմեղ զոհի կարգավիճակում լինել, ուրախալի է: Կարծիքներ եմ լսել, որ սա աննախադեպ մի բան է մեր դատաիրավական համակարգի համար, բայց վստահ եմ՝ խմորը շատ ջուր է խմելու, որովհետեւ հարց է, թե ինչու անմեղ մարդիկ այսքան տարի փակված մնացին, նրանց ճակատագիրը գրեթե խեղվում էր: Ովքեր են մեղավոր, քննությունը ցույց կտա: Ուրախ եմ, որ վերջապես այս համակարգում էլ առաջընթաց կա: Բայց այստեղ նաեւ ներքաղաքական նյուանսներ կան»: Ջամալյանը անդրադառնալով կառավարության շենքի առջեւ հավաքվող սպանված զինվորների ծնողներին, նշեց, որ «Մատաղիսի գործը» պետք նախադեպ դառնա, սակայն, ըստ նրա, քանի դեռ որդեկորույս մոր ընկալումներում կա չբավարարված արդարության զգացողությունը, մենք բոլորս պարտավոր ենք այս մարդկանց մոտ այդ զգացողությունը փարատել, իսկ սպանված զինծառայողների գործի քննությունը դեռ շարունակվում է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ