Այսօր իր ելույթում Հրանտ Բագրատյանը թվարկելով, թե ով է եկել «Ազատություն» կուսակցության համագումարին, նա ներողություն խնդրեց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներից՝ Խաչատուր Քոքոբելյանից եւ Ալեքսանդր Արզումանյանից՝ ասելով, որ ինքը հրավիրել է ՀԱԿ ներկա եւ նախկին անդամներին: Նա կոչ ուներ՝ ուղղված ՀԱԿ անդամներին՝ «Կան կորիզներ, որոնք չեն փոխվում եւ իրենք պարտավոր են համախմբվել: Իշխանության չեմ ձգտում: Գիտեմ, որ քվեարկվեմ՝ ահագին տոկոս կհավաքեմ»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականությանը՝ նա պաշտոնապես հայտարարեց, որ երբեք թույլ չի տա, որ իր եւ Տեր-Պետրոսյանի ճանապարհները խաչաձեւեն»:
Իր ելույթում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները պայմանավորված են գլոբալիզացիայի եւ համընդանուր տարածքի ձեւավորման պահանջի հետ: Ինչ արտադրում ես, պետք է մտածես ոչ միայն քո մասին, այլ նաեւ նրանց մասին, որոնց համար արտադրում ես»: Նա ասաց, որ դրսից տղա բերելը պետք է վերանա, ՀՀ քաղաքացին պետք է հպարտանա իր անձնագրով:
2008-2012-ին աշխարհն աճել է 12 տոկոսով: Հրանտ Բագրատյանը խոսեց մեր տնտեսական խնդիրների մասին, բայց նախ նշեց այն «լավ բաները», որոնք նկատել է այս իշխանությունների օրոք. «Մի քանի լավ բան, որ նկատել եմ: Եթե լավ բան եք ասում, մենք ի վիճակի ենք դա նկատելու: Այս տարիների մեջ լավ բաներն են՝ ծննդաբերության սերտիֆիկատները, որ եղել է մեր ծրագրում: Զգալիորեն պակասել է կաշառակերությունը պետավտոտեսչության համակարգում: Ես տեսնում եմ այդ առաջընթացը: Ավարտեցինք կրթության ռեֆորմները կամ՝ ամրագոտիներ ենք հիմա կապում: Դա շատ լավ է: Լավ, բայց այդ 4-5 բա՞նը պետք է լավ լիներ»: Նա նշեց արտագաղթի սարսափելի ահագնացող չափերը: Այս 5 տարում եւս 70 հազար հա հող չի մշակվում: Աշխատավարձի աճ ենք ունեցել, բայց աճի որակական մոմենտը կա: Մենք այսօր ուսումնասիրել ենք հացի խնդիրը: Շամշադինից ենք հարցրել, Լոռվա խանութներում: Գյուղի հաց վաճառողների մոտ ստորագրությունները աննկարագրելի ավելացել են: Հանրապետությունը հացի խնդիր ունի: Ես չեմ ասում, որ այսօրվա վարչապետը չի ուզում լավ լինի: Բայց խնդիրը դա չէ: 600 հազար երեխա էին դպրոցում սովորում, այսօր սովորում է 350 հազար: Նա անդրադարձավ նաեւ ինքնասպանությունների թվին: Պարզապես բոլորը խոսում են Հայաստանը լքելու մասին, իսկ դա անթույլատրելի է:
Կարդացեք նաև
Ի՞նչ մի դժվար է ապամենաշնորհացնել տնտեսությունը: Մենք հազար անգամ զգուշացրել ենք՝ մի թույլ տվեք խոշորը մտնի, սելեկտիվ մոտեցում մի ունեցեք: Մենք անընդհատ ուզում ենք ունենալ վարձու աշխատո՞ղ: Ժողովրդի 40 տոկոսը պետք է զբաղված լինի ակտիվ ստեղծագործական աշխատանքով, տեր լինի բիզնեսի մեջ:
Նա վստահեցրեց, որ ինքը հստակ գիտի երկրի խնդիրները, տեսնում է նորմալ պետության ստեղծման ամեն մի քարը, ամեն մի աղյուսը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ