Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավանդականի փոխարեն՝ խոզի ազդր

Դեկտեմբեր 24,2012 14:13

Այսօր «Տեսակետ»  ակումբում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը խոսեցին  ավանդական եւ ժամանակակից Նոր տարվա, տոնական ուտեստների ու տոնի իրական խորհրդի մասին: Մամուլյանի ձեւակերպմամբ՝ այսօր հայկական ամանորյա սեղաններից բացակայում են ավանդական ուտեստները: Ըստ նրա՝ «Ավանդականից շեղվելը սկսվել է Խորհրդային միության տարիներից, երբ մարդկանց մեջ դեֆիցիտը գտնելու մոլուցքն էր տիրում: Բայց պետք է հիշել, որ հնում հայերն Ամանորին պատրաստում էին հարիսա, քաշիկա, խմորից պատրաստված ավանդական ուտեստներ, գաթաներ: Ի դեպ՝ խմորից պատրաստված կերակուրները ծիսական իմաստ են ունեցել: Ցավոք, այսօր դրանցից ոչ մեկին չես հանդիպի  հայկական ընտանիքների ամանորյա սեղաններին: Իսկ եթե ոմանք էլ դեռ պատրաստում են, ապա հիմնականում  մարզերում, գյուղերում:

Հիմա հայերը նախընտրում են խոզի բուդ պատրաստել, իսկ դա ես կանվանեմ ալարկոտություն, քանի որ կանայք նախընտրում են հեշտ, արագ մի մեծ կտոր խոզի ազդր պատրաստել ու ազտավել»:  Պողոսյանն էլ հավելեց, որ  հայկական ավանդական ուտեստներից շատ քիչ տեսականի է մարդկանց հայտնի, ու դրանցից, օրինակ, քաշիկան այժմ էլ պատրաստվում է ու այս ուտեստը Տավուշի մարզում ամենատարածված կերակրատեսակներից է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31