Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը» եւ «Ազատ դեմոկրատները» ողջունեցին Բագրատյանի առաջադրումը

Դեկտեմբեր 24,2012 14:21

Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում նախագահ առաջադրվելու համար քվեարկություն եղավ երեք թեկնածուների օգտին՝ Հրանտ Բագրատյանի, Արշակ Ավագյանի եւ Ստեփան Բադալյանի:

«Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որը հյուր էր, ելույթ ունեցավ: Նա շնորհավորեց պարոն Բագրատյանին՝ կուսակցության ինքնուրույնությունը պահպանելու համար. «Մենք միասին պայքարեցինք տարբեր հանգրվաններում: Կուսակցությունը կարողացավ հավատարիմ մնալ իր կուսակցական ծրագրին, արժեքներին: Կարեւորում ենք, որ համագումարը գումարվել է նախընտրական փուլում: Մասնակցության ձեւի եւ որակի մասին կհայտարարվի: Թույլ տվեք հույս հայտնել, որ կուսակցությունը կդավանի այն սեկտորը հասարակության, որը դավանում է համամարդկային արժեքներին: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց. «Ուզում եմ, որ նպատակները, ցանկությունները, որ կուսակցությունը դրել է այսօր իր առաջ՝ իրականանա: Բագրատյանը երկրի ազատականացման գործում լուրջ լումա է ունեցել: Նա քաղաքական դաշտում պատահական մարդ չի, մասնակցել է այս երկրում բոլոր քաղաքական լուրջ գործընթացներին, զբաղեցրել է լուրջ պաշտոններ, այսօր կարող է հայտ ներկայացնել»:

«Ազատություն» կուսակցությունը հայտարարեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Համագումարին ներկա էին նաեւ Խաչատուր Քոքոբելյանը, Պետրոս Մակեյանը, Սասուն Միքայելյանը: Նրանց մեկնաբանությունները կներկայացնենք շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31