Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ – կամի դեպքում Հայաստանը պետական շահով ընտրություն կկատարի»

Դեկտեմբեր 24,2012 13:55

Աժ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, Եվրասիական միություն եւ Եվրոպական միություն ինտեգրվելու շրջանակներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հակասությունների խնդիրներ չունի:

«Հայաստանի համար Եվրոպական միություն ինտեգրումը առաջնահերթություններից է  եւ երկարաժամկետ նպատակադրումներով իրականացվել են կոնկրետ քայլեր»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Զաքարյանը:

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնի հայտարարությանը, թե Հայաստանը հնարավոր է անդամակցի Եվրասիական միությանը, բայց որոշակիորեն, որովհետեւ Եվրասիական միության մեջ կան որոշ բաղադրիչներ, որոնք հակասում են ԵՄ-ի հետ համագործակցությանը եւ  կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունները, թե տարբեր ոլորտներում ում հետ է ուզում լինել, պարոն Զաքարյանն ասաց, որ ԵՄ ներկայացուցչի մատնանշած մաքսային խնդիրները հետագայի խնդիր է, իսկ Հայաստանը կամ- կամի դեպքում կողմնորոշվելու է պետական շահերի առաջնայնությամբ. «Առաջնորդվելու ենք մեր պետության շահերով: Եթե կամ- կամի խնդիր կդնեն, ապա այդ դեպքում, ինչպես ընդունված է , պետք  է գերակշռեն ազգային պետական շահերը»: Նա ասաց, որ ընտրություն կատարելու առումով Հայաստանի համար ցանկացած ինտեգրման գործընթաց առաջինը տնտեսական շահի առաջնահերթությամբ  է պայմանավորված:

Հայ-թուրքական հարաբերությունների սառեցման գործընթացի մասին էլ ասաց, որ երկկողմանի ստորագրված փաստաթղթերը դեռ վաղ է  արխիվ ուղարկել, դրանք չեն կորցրել կենսունակությունը. «Հայաստանը  շարունակելու է հետեւել Թուրքիայի՝ այդ ուղղությամբ իրականացրած քայլերին, որովհետեւ դրանք  նաեւ ամբողջ տարածաշրջանում աճող լարվածությունը թուլացնելու գործողություններ են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31