Արդեն մի քանի տարի է՝ Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, վարձակալությամբ տրվող սեփական տներում Ամանորին ազատ տեղ չի լինում: Այդ մասին տեղեկացանք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից:
– Տարեմուտի համար հոկտեմբեր ամսից Դիլիջանի բոլոր հանգստյան տների, առողջարանների, սեփական տների տեղերը զբաղեցված են: Որոշ հյուրանոցա-ռեստորանային համալիրներում տեղերի 70 տոկոսը զբաղեցվել է դեռեւս օգոստոս ամսից,-ասաց քաղաքապետը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ