Համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները
Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ:
Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը և Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ:
Կարդացեք նաև
Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացավ Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից¦ վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատման համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվեց Անդրանիկ Հարությունյանի «Զակատ» խաղարկային և Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջև:
Ամենաշատ դիտումների արժանացած` Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմն արժանանացավ «Համակրանք» խրախուսական մրցանակի և հատուկ դիպլոմի:
Մրցանակաբշխությունը կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Մրցանակները հաղթողներին հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան¦ երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:
«Մարդկային երևակայությունն անսահամանափակ է` ժամանակակից աշխարհում ինքնադրսևորվելու համար: Կինոարտադրության առցանց տարբերակը և՜ սկսանակների, և՜ մասնագետների համար այլընտրանքային հրաշալի գործիք է` նվազագույն ռեսուրսներով առավելագույն հաջողության հասնելու առումով: Համացանցն այդ գործընթացը սպասարկող միջոց է: Տեխնոլոգիաների դարաշրջանը հնարավորությունների նոր շեմ է սահմանել բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը ավելացրեց, որ կա նպատակ «Web Ծիրան» օնլայն կինոփառատոնը դարձնելու տարածաշրջանային և միջազգային ժյուրիով, որտեղ կլինի առավել լուրջ մրցակցություն և առավել մեծ մրցանակային ֆոնդով: