Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբեությամբ հափշտակել է 6 376 000 ԱՄՆ դոլար գումար

Դեկտեմբեր 24,2012 12:59

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարելու համար Արայիկ Ենոքյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Արայիկ Ենոքյանը, ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Խ. Բադալյանի վստահությունը, 2009թ. կեսերից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում վերջինիցս խաբեությամբ մաս-մաս ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 2 454 424 320 դրամին համարժեք 6 376 000 ԱՄՆ դոլար գումար:

Ըստ նախաքննության տվյալների` Արայիկ Ենոքյանը նշված գումարը հափշտակել է` Խ. Բադալյանից վերցրած գումարը տարադրամի փոխանակման գործում ներդնելու, բորսայում գործարքներ կատարելու միջոցով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. դեկտեմբերի 12-ի դատավճռով Ա. Ենոքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:

Դատապարտված մեղադրյալը առաջին ատյանի դատավճիռը կարող է բողոքարկել 1-ամսյա ժամկետում, որը լրանում է 2013 թվականի հունվարի 12-ին։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31