Հայաստանի բանկերի Տավուշի մարզի մասնաճյուղերում նախատոնական այս օրերին հերթեր են: Կատարվող գործարքների մեջ մեծ թիվ են կազմում արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից հարազատներին կատարվող դրամական փոխանցումները: Արտերկրից հայաստանցիներին գումարներ են ուղարկում, որպեսզի վերջիններս կարողանան տոնական սեղան բացել:
Բանկերի մասնաճյուղերում փոխանցվող գումարների չափի մասին մեզ ոչինչ չհայտնեցին, ասելով, որ դա բանկային գաղտնիք է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ