Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր Պետրոսյանը անմարդկային ձեւով մսխեց ժողովրդի վստահության քվեն»

Դեկտեմբեր 24,2012 12:10

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համոզմամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013 թվականը շփոթել է 2008-ի հետ, երբ տասը տարվա ընթացքում չէր խոսել ու որոշակի հատված կարոտել ու սպասում էր իր խոսքին:

«Բայց անցնող 5 տարիների ընթացքում այն  վստահության քվեն , որ ժողովուրդը ավանսով տվել էր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, տեսանք, որ ոչ միայն անխնա, այլեւ անմարդկային ձեւով մսխեցին»,- այսօր «Սլաք» ակումբում ասուլիսի ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին ասաց պարոն Սահակյանը:

Նրա դիտարկմամբ, կարելի է ասել, որ առաջին նախագահը լիկվիդ մնաց՝ խուսափելով հանձնել քննությունը. «Լիկվիդը մնում է երկու պարագայում՝ միտումնավոր կամ հիվանդության պատճառով, թուղթ են բերում ու չեն մասնակցում: Պատճառը թողնենթ ռեկտորատին, հետո որոշեն»: Հետո էլ ծիծաղելով հավելեց՝ ռեկտորատը ժողովուրդն է:

Նրա գնահատմամբ, ՀԱԿ-ին չի վստահում ժողովուրդը եւ ՀԱԿ-ի տարբեր  անդամների տարբեր շեշտադրումներով միմյանց հակադարձելն էլ արդեն վատ նշան է:

Պարոն Սահակյանի դիտարկմամբ, ՀՀԿ-ն ամեն հնարավորություն ու պայման ստեղծել է ընդդիմության ուժերը համախմբելու. «Այս տեսանկյունից ՀՀԿ-ին չպետք է մեղադրեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31