Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը չի պայքարում երկրորդ տեղի համար, ՀՅԴ-ն հնարավոր է սատարի նրան»

Դեկտեմբեր 24,2012 12:05

ՖՈՏՈԼՈՒՐ

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» խնդիր չունի «Ազատ դեմոկրատների» հետ, խնդիր ուներ միայն Խաչատուր Քոքոբելյանի հետ:

Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ ՀՅԴ-ն կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, հատկապես, որ նա ընդունել է 7 կետերը եւ չունի թեկնածու:

Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանի ինքնառաջադրմանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում է հաղթանակի համար, այլ ոչ թե երկրորդ տեղի համար:

Հարցին, թե ինչու այլ քաղաքական ուժերից ներկա չէին համագումարին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա այդպես չէ, եւ համագումարին մասնակցել է, օրինակ՝ Արկադի Վարդանյանը, «Շրջադարձ» կուսակցության ղեկավարը:

Aravot.am-ը հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման փաստով: Րաֆֆի Հովհանիսյանը համագումարին բացատրեց, որ ինքը դրանով կարեւորում է քաղաքացուն: Մեր հարցին, թե արդյոք դա քաղաքական շահարկումների տեղիք չի՞ տա՝ նա պատասխանեց, որ քաղաքական շահարկումներ միշտ են եղել՝ անկախ ամեն ինչից. «Իր պայքարը քաղաքացու պայքար է»:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների առաջադրումներին, նա նշեց, որ քաղաքական դաշտից կա երկու հստակ առաջադրում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը, իսկ Հրանտ Բագրատյանի առաջադրումը կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից. «Ցավում եմ, որ ԲՀԿ-ն այս պրոցեսին չի մասնակցելու: Կարծում եմ՝ քաղաքական նմանատիպ ուժը, որը խորհրդարանում երկրոդն է, ուղղակի իրավունք չուներ ձեռքերը հուսահատ իջեցնել ներքեւ եւ կողմ քաշվել: Քաղաքական լրջագույն պրոցեսներ են գնում եւ նրանց՝ ոչ մեկին չպաշտպանելը քաղաքական եզրույթից դուրս է: Սա բոյկոտ էլ չի, ուղղակի պասիվություն է: Պրոցեսից դուրս է նշանակում, որն ինձ համար ընդունելի չէ:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե «Ժառանգությունն» այն կարծիքին է, որ մեր ուղին պետք է Եվրամիությունը լինի. «Բայց սա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ չպետք է ունենանք հարաբերություններ: Պետք է ունենանք ստրատեգիական հարաբերությւուններ, բայց դրանք պետք է լինեն բացառապես հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31