Լրահոս
Օրվա լրահոսը

Շոգեբաղնիքի մատուցողներն ու հավաքարարները զբաղվել էին մարմնավաճառությամբ

Դեկտեմբեր 24,2012 11:50

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր` Գ. Ավետիսյանի, դատավորներ Ե.Դարբինյանի,Ս.Չիչոյանի մասնակցությամբ ավարտեց Գեւորգ Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատարանը լսեց Արարատի և Վայոց-Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 22-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Գ.Բաբայանի պաշտպան Վ.Մարգարյանի վերաքննիչ բողոքը

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի ապրիլի 17-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործը:

Գ.Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հուլիսի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, իսկ հոկտեմբերի 22-ի դատավճռով Գ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով 3 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավում և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում լրացուցիչ պատիժների նշանակման:

Գ. Բաբայանը մեղադրվում էր աս տարվա փետրվարի 1-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Սեդրակ Ղևոնդյանին պատկանող` «Աղավնաձորի Շուկա» կոչվող տարածքում գտնվող բաղնիքների և ցնցուղարանների համար նախատեսված հանրային հաստատությունը (սաունա) վարձակալությամբ օգտագործելու միջոցով 2 և ավելի անձանց պոռնկության մեջ ներգրավվելու նպատակով:

Ըստ գործի նյութերի. «Գևորգ Բաբայանը շահադիտական նպատակներով նշված հաստատությունը պարբերաբար տրամադրել է Խ. Հ-ին, Լ. Ա.-ին և Ա. Ս-ին, ովքեր հաճախորդներից դրամական վարձատրության դիմաց զբաղվել են պոռնկությամբ, իսկ ինքն այդ կերպ հաճախորդներին գրավել է դեպի իր հաստատություն, նրանց է տրամադրել շոգեբաղնիքը, կազմակերպել առևտուր` ստանալով գույքային օգուտ»:

Գ.Բաբայանի համաձայնությամբ շոգեբաղնիք մատուցողուհի աշխատելու պայմանով հրավիրվել է միջնորդավորված մեկը՝ Խ.Հ-ն: Գ.Բաբայանն իմանալով, որ Ա.Ս-ն ու Խ.Հ-ն նախկինում Եղեգնաձորի «Մոզ» կոչվող տարածքում գտնվող շոգեբաղնիքում զբաղվել են պոռնկությամբ, և վերջինս էլ պարտքեր ունի և «դրա համար է խնդրում պոռնկությամբ զբաղվել», համաձայնվել է նրանց առաջարկին, տարածքը տվել նրանց:

Կա մի դրվագ էլ, երբ Արարատ քաղաքի բնակչուհի Ռ. Բ-ին առաջարկում են, որպես մատուցողուհի աշխատել շոգեբաղնիքում եւ նա՝ Ռ.Բ-ն սկսել է աշխատել որպես մատուցողուհի: Գործով անցած վկաները իրենց կամքով են զբաղվել պոռնկությամբ՝ սեռական հարաբերությունների մեջ մտնելով շոգեբաղնիքի հաճախորդների հետ` յուրաքանչյուր 1 ժամի դիմաց ստանալով 5000 դրամ գումար:

Ամբաստանյալ Գ.Բաբայանը իրեն մեղավոր ճանաչելով` նշել է, որ չի գիտակցել իր կատարածի «հանրավտանգ էությունը», անձամբ աղջիկներին չի ներգրավել պոռնկության մեջ: «Աղջիկներն են կարճ ժամանակ մատուցողուհի, հավաքարար աշխատելուց հետո ցանկություն հայտնել աշխատել շոգեբաղնիքում և վճարի դիմաց հաճախորդներ ընդունել: Փորձել է արգելել, սակայն նրանք իրենց սեփական ցանկությամբ ու նախաձեռնությամբ սպասարկել են տղամարդկանց, գումարներ վերցրել նրանցից, ինքն այդ գումարներից տեղյակ չի եղել»,- ասել է ամբաստանյալը:

Նա նաեւ ասել էր. «Հանցագործության համար պայմանները թելադրել են հենց վերոնշյալ կանայք, ովքեր ոտնահարելով մեր ազգին բնորոշ բարոյականության ու պարկեշտության չափանիշները, կամովին, առանց որևէ մեկի, մասնավորապես Գ.Բաբայանի նախաձեռնության կամ հարկադրանքի` զբաղվել են պոռնկությամբ»:

Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը, գտնելով, որ ամբաստանյալ Գ.Բաբայանը կատարել է հասարակական բարոյականության դեմ ուղղված ծանր հանցագործություն, որն աչքի է ընկնում պոռնկությամբ զբաղվելուն նպաստած անձանց ու դրվագների քանակով և այդ հանցավոր գործունեությամբ զբաղվելու տևական ժամանակահատվածով:

Դատարանն ապացուցված համարեց այն, որ բացակայում էին ամբաստանյալ Գևորգ Բաբայանի ինչպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքները:

Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ դատավճիռը բեկանելու հաար օբյեկտիվ հիմքեր չկան ու Գ.Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հոկտեմբերի 22-ի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Ամբաստանյալ Գ.Բաբայանի պաշտպան Վ.Մարգարյանի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31