Ջամայկացի արագավազորդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտը կրկին միայնակ է: Նրա ընկերուհին՝ 22-ամյա Մեգան Էդվարդսը, որ Լոնդոնի ֆիրմաներից մեկում աշխատում է որպես հաշվապահ, նրանից հեռացել է մշտապես մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով: «Ի վերջո ես զանգահարեցի նրան եւ ասացի իմ որոշման մասին: Ուսեյնը խնդրում էր, որ նման բան չանեմ, բայց դա անհնար է: Ես էլ մարդ եմ, հասարակ աղջիկ: Նա ցանկանում է, որպեսզի ես մշտապես այս ու այն կողմ չվեմ: Բայց ես այդպես չեմ ուզում: Շատերը կմտածեն, թե ամեն բան հետագայում կարող էր ավելի լավ լինել: Եթե ես «աստղ» լինեի, գուցե այդ տեսակի հարաբերությունները շարունակվեին: Սակայն ես հասարակ մահկանացու եմ», – իր որոշումը մեկնաբանել է Մեգանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ